Ըստ Թորոսյան Արսենի, դատապարտելի է, երբ «թուրք» բառն օգտագործվում է որպես հայհոյանք: Փաստորեն, ստացվում է, որ մնացած ԲՈԼՈՐ դեպքերում «թուրք» բառն օգտագործելը դատապարտելի չէ:
Օրինակ, «թուրք» բառն օգտագործելը դատապարտելի չէ, եթե այն օգտագործվում է որպես գովք, դրվատանք, փառաբանություն, մեծարում, ենթադրենք` փառք քեզ «թուրք» Այսինչ Այսինչյան:
Ինստիտուցիոնալ տրամաբանություն ունի Թորոսյան Արսենը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ